Լավ աշխատող նախարարները պետք է արժանորեն վարձատրվեն. Մանասերյան
Լավ աշխատող նախարարները պետք է արժանիորեն վարձատրվեն։ Այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 22-ի հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի վարչապետը գաղտնի բարձրացրել է նախարարների աշխատավարձը։
Նրա խոսքով, եթե պաշտոնյաները դրսեւորել են իրենց, ապա դա պետք է արտացոլվի վարձատրման մեջ։ «Այլ բան է, որ պետական ապարատում կան մարդիկ, ովքեր պետք է վաղուց դուրս մղված լինեին։
Դա վերաբերում է շատ ոլորտների, այդ թվում եւ գիտության ու կրթության ոլորտին։ Այդ ոլորտում կոռումպացված եւ ոչ պրոֆեսիոնալ անձանց առկայության, ինչպես նաեւ անտարբեր վերաբերմունքի պատճառով գիտությունը գտնվում է կրիտիկական վիճակում»,- նշել է նա՝ ավելացնելով, որ քննադատության արժանի է նաեւ Գիտությունների ակադեմիայի ղեկավարությունը, որն անգործության է մատնված եւ իրեն է վերագրում առանձին գիտնականների ձեռքբերումները։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի կարգադրությամբ էապես բարձրացել են նախարարների, փոխնախարարների, նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Կարգադրություն արվել է ընթացիկ տարվա հուլիսին։ Իշխանություններն առայժմ այս սկանդալային տեղեկությունը չեն հերքել։
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական...