ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ազատման դիմում է գրել
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց հենց ինքը Խանգելդյանը:
«Երկարամյա ծառայությունից հետո՝ 21 տարվա, դիմել եմ նախարարին կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»,- ասաց Խանգելդյանը:
Անդրադառնալով այն հրապարակումներին, թե իր ազատման դիմումը պայմանավորված իր եւ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ ունեցած տարաձայնություններով Խանգելդյանն ասաց. «Նման բան չի կարող լինել: Իմ պաշտոնը եւ նախարարի պաշտոնը ուղղակի պետական հարաբերություններ չեն ենթադրում: Նրա նշանակման առաջին իսկ օրվանից, ինչպես բոլոր նախարարների հետ եղել են պետական պարկեշտության եւ թույլատրելի փոխհարաբերություններ՝ վերադասի եւ ստորադասի սկզբունքներով: Որեւէ խնդիր չի կարող լինել»:
Խանգելդյանը նշեց, որ բավականին վաղ մասնավոր ընկերությունից առաջարկ էր ստացել աշխատանքի անցնելու, սակայն տարիքը չէր լրացել կենսաթոշակի:
Խանգելդյանը սպասում է դիմումի բավարարմանը. «Նորից եմ կրկնում նախարարի հետ որեւէ խնդիր երբեւէ չի եղել: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մշտապես եղել է նախարարի հենարան, ժողովրդին շուրջօրյա ծառայող մարմին: Այստեղ որեւէ դավադրություն, երբեք չի եղել, չի կարող լինել»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...