Վլադիմիր Կարապետյանը՝ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի մասին
Ինչպես հայտնի է, Կադաստրի կոմիտեի ղեկավար, Վազգեն Մանուկյանի փեսա Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին։
Վլադիմիր Կարապետյանին ուղղված հարցին` արդյոք վարչապետը բավարարելու է նրա աշխատանքից ազատման դիմումը, թե՝ ոչ, ինչին պատասխան Կարապետյանը նշեց,որ Կառավարությունն է այդ որոշումն ընդունում և այդ որոշումը կկայացվի Կառավարության նիստի ժամանակ:
Նշենք, որ ArmDaily.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սարհատ Պետրոսյանի հրաժարականից։ Պարզվում է՝ նա ոչ միայն խնդիրներ է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ, այլեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ինչի մասին նրա տեքստում թեթեւ ակնարկներ կան։
Հատկապես՝ շատ լարված են եղել հարաբերությունները քաղշինի նախկին նախագահ, այժմ Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի հետ։ Սարհատ Պետրոսյանը դեմ է եղել Երևանում 270 մետր բարձրությամբ 71 հարկ ունեցող երկնաքերի կառուցմանը, սակայն նրա կարծիքը հաշվի չեն առել որպես կադաստրի կոմիտեի նախագահ։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ դեռեւս մեկ ամիս առաջ Սարհատ Պետրոսյանը Փաշինյանին հայտնել է, որ ցանկանում է հրաժարական տալ, սակայն վարչապետը ասել է, թե Ամերիկա այցից հետո կզրուցեն այդ մասին։ Ասում են նաեւ, որ Փաշինյանը շատ լավ է վերաբերել Սարհատ Պետրոսյանին, չնայած Ավինյանը եւ նրա թիմը ամեն ինչ արել են նրան վատաբանելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական...