Մերժվել է Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ փաստաբանի դիմումը. «Փաստինֆո»
Քննչական կոմիտեն մերժել է «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ փաստաբանի դիմումը:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Անժելա Թովմասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը: «Իհարկե կբողոքարկենք, բայց սա խոսում է այն մասին, որ պետությունն իր պարտականությունները չի ցանկանում կատարել»,- նշեց Փոստանջյանը: Նրա փոխանցմամբ՝դիմումը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Նշենք, որ որոշումը կարող է բողոքարկվել 5-օրյա ժամկետում:Ավելի վաղ հայտնել ենք, որ «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի փաստաբանը գրավոր դիմել էր նրա անվտանգությունն ապահովելու նպատակով պաշտպանության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Դիմումում որպես հիմք մատնանշվել էր «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման գործով ներգրավված Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի, Հայկ Ստեփանյանի և նրանց անունից հանդես եկող Արտակ Գալստյանի ապատեղեկատվության ու զրպարտության տարածման միջոցով բռնության կոչերը, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտելու վերաբերյալ կրկին խուլիգանական գործողություններ կատարելու սպառնալիք պարունակող հայտարարությունները և մտադրությունները։
Նմանատիպ հոդվածներ
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական...