«Փաստ». Հետապնդելով իրենց շահը՝ «Սասնա ծռեր»-ը նպատակ ունեն Փաշինյանին կտրուկ քայլերի մղել
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սեպտեմբերի սկզբին Փաշինյանի հետ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը ակտիվ քննարկումների և քննադատությունների ալիք բարձրացրեց, սակայն Փաշինյանը այնպես ներկայացրեց իրավիճակը, կարծես թե իր և «Սասնա ծռերի» հարաբերությունների ջերմացումը բնականոն երևույթ է:
Եվ երբ նայում ենք քաղաքական զարգացումների տրամաբանությանը, ապա տպավորություն է առաջանում, որ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումից հետո «ծռերը» քարտ բլանշ են ստացել վարչապետի կողմից, և դա է պատճառը, որ նրանք վերջին շրջանում ակտիվացել են՝ չնայած որ անցած տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններին կարողացան հազիվ 20 հազար քվե հավաքել. ժողովուրդը պարզապես մերժեց նրանց։
Եվ քանի որ նրանք վստահության պոտենցիալ չունեն, որ կարողանան հանրային կյանքում օրակարգ թելադրել, հանդես են գալիս ծայրահեղական և վտանգավոր գաղափարներով: Եվ այս համատեքստում պատահական չէ, որ ամեն քայլափոխի նրանք խոսում են պատերի տակ հյուսվող դավադրությունների և ահագնացող ռևանշիզմի մասին:
Ավելին, հետապնդելով իրենց շահը՝ նրանք նպատակ ունեն վարչապետ Փաշինյանին կտրուկ քայլերի մղել, իսկ դրա արդյունքում վարչապետի համար նոր պրոբլեմներ ի հայտ կգան, էլ ավելի կնվազի նրա վարկանիշը:
Հենց այդ ժամանակ էլ «Սասնա ծռերը» հնարավորություն կստանան իշխանությանը դրդել իրենց երազանքի իրականացմանը՝ նոր արտահերթ ընտրությունների անցկացմանը, որի մասին անընդհատ ակնարկում են Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը:
Հայաստանում ակտիվանալուց զատ «ծռերը» փորձում են նաև իրենց ուժերը չափել Արցախում, բայց վերջերս անցկացված ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ «Սասնա ծռերին» մերժում են նաև արցախցիները:
Արցախի հարցում «Սասնա ծռերի» դիրքորոշումն այն է, որ բանակցային պրոցեսը ծուղակ է, որից դուրս գալու համար պետք է Արցախը միացվի Հայաստանին: Նրանք չեն ընդունում Արցախի՝ ինքնիշխան պետություն լինելու հանգամանքը և հայտարարում են, թե Արցախը Հայաստանի մաս է:
Թերևս սրանով էր պայմանավորված, որ «Սասնա ծռերը» բավականին խանդավառությամբ ընդունեցին Ստեփանակերտում վարչապետի այն հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է:
«Սասնա ծռերի» այս սադրիչ քայլերին պետք է գնահատական տրվի իշխանության կողմից, այլապես նրանք կարող են անցնել ավելի ծայրահեղ քայլերի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...