Խորհրդականները Թրամփին առաջարկել են Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչումով
Թուրքիային ցանկալի հունի մեջ դնելու, Սիրիայում թուրքական բանակի առաջխաղացումը թույլ չտալու համար ԱՄՆ նախագահի խորհրդականները նրան առաջարկել են սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան Newsweek լրատվական կայքին։
Դա մեկն է մի քանի տարբերակներից, որ առաջարկել են խորհրդականները։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե հենց ճանաչման մասին է, այլ սպառնալիքի, որ ԱՄՆ-ն կարող է 1915-1923 թվականների Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի, ինչպես նաև հարյուրհազարավոր հույների ու ասորիների կոտորածները ճանաչել որպես ցեղասպանություն։
Ներկայում երկու երկրների լարված հարաբերություններում «հրադադար» է՝ բանակցային փուլ։ Այդ ժամանակը ընձեռնվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և Թուրքիան համաձայնության են հասել, որ թուրքական բանակը 5 օր ժամանակ կտա քրդական ուժերին Սիրիայի հյուսիսից հեռանալու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...