Ադրբեջանցիները քոչվոր եկածներ են․ Միքայել Մելքումյանի պատասխանը՝ ադրբեջանցի պատվիրակին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Միջպառլամենտական համաշխարհային միության Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի նիստում ադրբեջանցի պատգամավորներից մեկը նորից սկսել է արտասանել պատճենահանված նույն տեքստը, ինչը որ ասվել էր Ստրասբուրգում, միջազգային այլ հարթակներում՝ կապված իբր Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային օկուպացիային: Այս առնչությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի գրասենյակից հայտնում են, որ վերջինս շատ կարճ եւ տեղին բացատրեց նրան, որ Խորհրդային Ադրբեջանի փլուզումից հետո Ադրբեջանը նույնպես մասնատվել է, եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով որոշել է իր ճակատագիրը: Մ. Մելքումյանը նորից շեշտեց, որ այդ տարածքներում ապրել են հայեր, ապրում են եւ հավերժ ապրելու են, եւ որ այնտեղ ապրելու իրենց իրավունքը նրանք վաստակել են դեռեւս ապուպապերից, շատ հին ժամանակներից, իսկ ադրբեջանցիները քոչվոր եկածներ են:
Նմանատիպ հոդվածներ
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...