«Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչը միջնորդեց կասեցնել ջերմուկցիներն ընդդեմ Գրիգորյանի գործի վարույթը
ՀՀ վարչական դատարանում, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ այսօր՝ հոկտեմբերի 17–ին շարունակվեց ջերմուկցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործով նախական դատական նիստը։
Այսօրվա նիստում գործում որպես երրորդ կողմ ներգրավված «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Սայադ Բադալյանը դատարանին միջնորդեց գործի վարույթը կասեցնել, մինչ Ամուլսարի հանքի շահագործման գործով ՔԿ–ում քննվող գործով որոշում կայացնելը։
Ըստ Բադալյանի՝ վարչական դատարան ներկայացված հայցի հիմքերի մի մասը հիմնված է «Ամուլսարի գործի» շրջանակներում ստացված փորձագիտական եզրակացության վրա, որը դեռևս պետք է գնահատական ստանա նշված քրեական գործի շրջանակներում՝ քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների համադրության արդյունքում: Ըստ նրա՝ հայցը քննող վարչական դատարանը չի տիրապետում քրեական գործի ամբողջ նյութերին, և նման պայմաններում վարչական գործի վարույթը ենթակա է կասեցման: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը:
Նշենք, որ 2019թ. փետրվարին նման միջնորդությամբ էր հանդես եկել պատասխանող կողմը՝ Բնապահպանության նախարարությունը, որը ևս դատարանը մերժել էր։
Այսպիսով գործի նախնական քննությունը ավարտվեց։ Հոկտեմբերի 24–ին դատարանը կանցնի գործով դատաքննության։
Հիշեցնենք, որ Ջերմուկի շուրջ երկու տասնյակ բնակիչներ հայցադիմում են ներկայացրել՝ պահանջելով դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաարդյունաբերական համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 2016թ. ապրիլի 29–ի՝ դրա հաստատումը։ Գործով երրորդ անձ է ներգրավվել ՀՀ ֆինանսների նախարարությունը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ն և ՇՄԱԳ փորձաքննությունների ՊՈԱԿ-ը։
Նմանատիպ հոդվածներ
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...