Ինքնաթիռներում սնունդ չի տրվում ու շատ ուղեբեռ հնարավոր չի վերցնե՞լ. Փաշինյանը` Ավինյանին
«Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020-ի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից՝ նաև Բեռլինից Երևան: Ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից արդեն վաճառքի տոմսեր կային: Հիմա՝ Երևանից Հռոմ և Միլան 30-ից 56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնե՞լ, այո՞»,- կառավարության նիստում դիմելով փոխվարչապետ Տ. Ավինյանին՝ հարցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդհանուր առմամբ 4 ուղղությամբ թռիչքներ ենք ունենալու: Հենց նոր նայում էի Հռոմ-Երևան տոմսերի գները՝ 2020-ի հունվարի 28-ի համար, 35.88 եվրո է մի ուղղությամբ ու հետադարձը նույն գինն է»,- արձագանքել է փոխվարչապետը:
«Ինչքան հասկացա՝ այդ ինքնաթիռներում սնունդ չի տրվում ու շատ ուղեբեռ հնարավոր չի վերցնե՞լ»,- հարցրել է կառավարության ղեկավարը: Ավինյանն ասել է՝ հնարավոր է, եթե այդ և այլ ծառայությունների համար հավելյալ վճարումներ կատարվեն:
Նմանատիպ հոդվածներ
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...