ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցնցված եմ ոստիկանների նկատմամբ այդ դաժան գործողությունից. Ավետիսյան
«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր անդրադարձել էր երկու եղբայրների կողմից ոստիկանների վրա կատարված հարձակմանը, որի արդյունքում ոստիկաններից մեկը զոհվել էր։
Ավետիսյանը նշել էր, որ ցնցված է ոստիկանների հետ կատարվածից, դաժան գործողություն էր որակել դեպքը։
«Սասնա ծռեր» կուսակցության անդամի հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր դարձել համացանցում, շատերը սկսել էին զուգահեռներ անցկացնել 2016 թ-ի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման և ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության միջև։
Ֆեյսբության օգտատեր Անդրանիկ Գրիգորյանը մասնավորապես գրել էր. «Վարուժան Ավետիսյանը ցնցված է ոստիկանների հետ կատարվածից, դաժան գործողություն է որակում: Իյա իրոք? Կներեք, ուրիշ հարմար արտահայտություն չգտա: Բա պարոն Ավետիսյան, ու կամպանիա, 2016-ին՝ ՊՊԾ գունդը գրավելիս ցնցվելու հատկանիշներդ տանն էիք թողել: Նաև ձեր նմանների ու ձեր նմաններին ազատություն տվողների ստեղծած մթնոլորտն է գիշերվա ողբերգության պատճառը:#երեսպաշտներիխրախճանքը»։
Տեսանյութը News.am -ի:
Նմանատիպ հոդվածներ
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...