Օդանավակայանում վիճաբանություն կատարելու և հայհոյանքներ տալու համար 2 անձ է ձերբակալվել
Հոկտեմբերի 15-ին` ժամը 17-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները մեկնման սրահի հաշվառման սեղանների մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով և հայհոյանքներ տալու համար, բերման են ենթարկել 25-ամյա հաշվառողին և 46-ամյա մի երևանցու: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Նշվում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում գծային բաժին է հրավիրվել նաև երևանցի 25-ամյա մեկ այլ երիտասարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նշված վայրում վիճաբանել է հաշվառողի հետ, որը բռունցքով հարվածել է իր դեմքին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...