Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահին չի դիմել որպես մարզպետ. Դավիթ Բաբայան
#Հայաստան/ի վարչապետը չի դիմել #Արցախ/ի նախագահին որպես մարզպետ, էդպիսի բան չի եղել։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Գիտե՞ք, եթե կա քննադատություն, քննադատությունը պետք է լինի տեղին և կառուցողական, էդպիսի բան չի եղել։ Նա ասել է հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան, մարզպետ բառակապակցությունը չի կարող օգտագործվել, դա անհնարին է:
Ես այնտեղ կանգնած էի բազմաթիվ այլ լրագրողների հետ, էդպիսի բան չի ասել: Եվ ոչ միայն ես այդտեղ էի, այլև ստանալով նման ահազանգեր, մենք 5 անգամ տեղում լսել ենք այդ ձայնագրությունը, ուղղակի մի պահ չգիտեմ շշուկներ էին, ձայներ էին, միգուցե լավ չէին լսվում, բայց ինքը չի ասել մարզպետ, չի կարող էդպիսի բան լինել:
Եթե էդպիսի բան լիներ, հավատացեք, որ առաջինը մենք էինք արձագանքելու տեղում, անհնարին է այդպիսի բան լինի: Եթե այդպիսի բան լինի, սա կլինի շատ սարսափելի երևույթ»,- գրել է Բաբայանը:
Նմանատիպ հոդվածներ
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...