Արսեն Թորոսյանի արդեն նախկին տեղակալի հայրն ԱԱԾ-ում է
Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) առողջապահության փոխնախարարներից մեկի հայրը փողերի լվացման գործով նրգրավված է որպես կասկածյալ:
Այս մաիս 168.am-ին հայտնել է նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը: Նախարար Արսեն Թորոսյանի ո՞ր տեղակալի մասին է խոսքը, ի՞նչ փողեր են դրանք, աղբյուրը ակնարկեց միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը՝ նշելով, որ պետական նվիրատվության գումարների հետ կապված խնդիր է:
ԱԱԾ-ն 168.am-ի տեղեկատվությունը չհերքեց, նոր բան, սակայն, չխոստացավ հայտնել, հորդորեց նախաքննական փուլում բավարարվել պաշտոնական հաղորդագրություններով:
Դեռևս չճշտված տեղեկությունների համաձայն՝ խոսքը Արցախի մի քանի շրջաններին շուրջ 150 մլն դրամի գույքի մատակարարման համար կնքած գործարքի մասին է, որն արվել է, սակայն գույքը տեղ չի հասել: Ավելին, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր, որպեսզի ծախս երևա:
Ի դեպ, գործարքի մի կողմը հանդիսացել է հիմնադրամը, մյուս կողմը՝ հիմնադրամի ենթակայությամբ գործող ՍՊԸ-ն:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...