Թող առերեսում իրականացնեն Ալիկ Սարգսյանի և նրա դեմ ցուցմունք տված անձանց միջև. Ալումյան
«Մարտի մեկի» գործով պաշտոնեական լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և ծանր հանցագործություն պարտակելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՔԾ–ի կողմից իրեն մեղադրանք առաջադրելուց հետո ցուցմունք չի տվել։
Այս մասին NEWS.am–ին հայտնել է Սարգսյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Վերջինիս խոսքով՝ Սարգսյանն առայժմ ձեռնպահ է մնում դիրքորոշում հայտնելուց, մինչև պարզ լինի, թե ինչ հիմքով է նրան մեղադրանք առաջադրվել։
Հայկ Ալումյանը միաժամանակ հայտնել է, որ առաջիկայում կմիջնորդեն նախաքննական մարմնին առերեսում իրականացնել Ալիկ Սարգսյանի և նրա դեմ ցուցմունք տված անձանց միջև։
Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիք կատարելը) և 334-րդ հոդվածի 1-ին (Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը) մասերով:
Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Սարգսյանը խոչընդոտներ է ստեղծվել առանձնապես ծանր հանցագործությունների՝ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելու համար։ Համաձայն քննության տվյալների՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:
Ալիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
ՊՆ լեյտենանտը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Դավիթ Տոնոյանի և Արտակ Դավթյանի
Պաշտպանության նախարարության լեյտենանտ, դեղագետ Վահե Մելիքսեթյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ պաշ...