Սերժ Սարգսյանը գտնվում է Արցախում եւ հավաքել է իր թիմակիցներին. Վահան Բադասյան
Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը, Armtimes.com-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից,Հայաստանն ու Արցախը կործանման տանելու մասին Բալասանյանի հայտարարություններին, ասել է. «Սերժ Սարգսյանը գտնվում է Արցախում եւ հավաքել է իր թիմակիցներին, ավելի շուտ՝ ոչ թե թիմակիցներին, այլ մաֆիային. դա թայֆա է, երկրակործան թայֆա: Վիտալի Բալասանյանը երկար ժամանակով նրանցից անջատվել էր, եւ ինքը, մեծ ջանքեր գործադրելով, միացավ 2016 թվականի այդ թայֆային եւ սկսեց սպասարկել նրանց: Ցավալի է, բայց փաստ է: Այդ բոլոր մարդիկ, այդ թայֆայի բոլոր անդամները թող նայեն իրենց կենսագրությանը, թող նայեն իրենց գործունեությանը եւ տեսնեն՝ ով է մինչեւ հիմա կործանել Հայաստանը»:
Արցախի ԱԺ նախկին պատգամավորը կարծում է, որ Սերժ Սարգսյանի թիմը փորձում է ճշտել իր անելիքները: «Հայաստանի իշխանություններին մնում է ճիշտ գործել եւ ճշմարիտ որոշում կայացնել: Օրինակ օգոստոսի 5-ի Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունը շատ տեղին էր եւ շատ լավ ընդունվեց արցախցիների կողմից»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
ՊՆ լեյտենանտը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Դավիթ Տոնոյանի և Արտակ Դավթյանի
Պաշտպանության նախարարության լեյտենանտ, դեղագետ Վահե Մելիքսեթյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ պաշ...