«Հրապարակ». «Իմ քայլում» հակասությունները սրվում են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իմ քայլում» հակասությունները սրվում են. ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի եւ Արսեն Թորոսյանի հակամարտությունը հին է՝ դեռ ժամանակին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր ուզում, որ Արա Մինասյանի փոխարեն «Գր. Լուսավորիչ» ԲԿ տնօրեն նշանակվի իր սանիկը` Նարեկ Զեյնալյանը, սակայն Թորոսյանը նշանակեց իր մարդուն: Օրերս Միրզոյան-Զեյնալյան դուետը հնարավորություն ունեցավ «կոնտրուդառ» հասցնել թիմակից նախարարին` Մաշկաբանության եւ սեռավարակաբանության կենտրոնի օրինագծով: Օրենսդիրը, ի դեմս Զեյնալյանի, թույլ չտվեց, որ կենտրոնը մասնավորեցվի, եւ ԱԺ մեծամասնությունը հավանություն տվեց:
Իսկ Արսեն Թորոսյանը ցանկանում է, որ կենտրոնը մասնավորեցվի։ Նրա մտերիմ՝ «Մեդլայն կլինիկ» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանը հեռանկարային ծրագրեր ունի այս հաստատության հետ կապված: Բայց նախարարը խոստացել է, որ առաջիկայում էլի կփորձի մասնավորեցնել կենտրոնը, իսկ եթե չստացվի, կփոխի պրոֆիլը եւ տնօրենին, կկրճատի բյուջեն։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...