Սա հսկայական պատիվ է Ջանփոլադյանների ու Տեր-Պողոսովների համար․ Միխայիլ Պիոտրովսկի
Արդեն տեղյակ եք, որ քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկով հռչակավոր արեւելագետ, Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիին շնորհվեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում:
Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է․ «Միխայիլ Բորիսովիչը քիչ առաջ ուղերձ է հղել մեզ՝ արձագանքելով Ավագանու որոշմանը.
«Ես զգացված եմ, երջանիկ եւ շոյված: Սա հսկայական պատիվ է, որը կուրախացներ իմ մայրիկին, հայրիկին ու բոլոր այն հրաշալի երեւանցիներին, որոնց հետ կյանքիս ընթացքում երջանկություն եմ ունեցել շփվելու, բոլոր Ջանփոլադյաններին ու Տեր-Պողոսովներին:
Ես սիրում եմ Կարմիր Բլուրի ու Էրեբունու Երեւանը, Ալեքսանդր Թամանյանի ու Մարտիրոս Սարյանի Երեւանը եւ շատ եմ սիրում Երեւանը, որը արդեն չկա՝ Հին Բաղնիքի մոտի փողոցները, որտեղ մեր տունն էր եւ որտեղ այսօր հուշատախակ կա ի պատիվ Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկու, որին «հայ ժողովրդի փեսա» էին անվանում:
Շնորհակալ եմ բոլորին՝ իմ անունից եւ հանգուցյալ Մորս՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի անունից»:
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...