Քաղաքականություն

Քոչարյանի մոտ ընթացիկ հետազոտություն է, լուրջ ոչինչ չկա. Լևոն Քոչարյան

WRed 1 րոպե 177 դիտում
Քոչարյանի մոտ ընթացիկ հետազոտություն է, լուրջ ոչինչ չկա. Լևոն Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ ընթացիկ հետազոտություն է, որն ինչ-որ բան ցույց կտա, լուրջ ոչինչ չկա: Իսկ, թե ինչից է բողոքում Լևոն Քոչարյանը, վերջինս նշեց:

 

«Անցյալ տարի պետք է գնար ստուգման, հետո բան չարեցին, հիմա ընթացիկ պրոցես է, արյան անալիզներ և այլն»,- ասաց նա և շարունակեց,-դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը կարելի է քննարկել ինչ-որ ուրիշ հարթության մեջ՝ ինչքանով էր ճիշտ, սխալ, արժեր, չարժեր, բայց իրավական հարթության մեջ, այն էլ այդպիսի հոդված՝ «արդարադատության խոչընդոտում», դա աբսուրդ է: Այդ տղաները, երևի թե չուզելով, բայց ակամայից երևացող ձևով ցույց տվեցին երկակի ստանդարտը, որ կիրառվում է մեր երկրում, այսինքն՝ Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 16-ին դեռ խորհրդակցական սենյակում պետք է որոշում ընդուներ: ՍԴ որոշումը, որի հիման վրա դատավորը պետք է որոշում կայացներ, երկրի առաջին երկու դեմքերը որակեցին որպես ապօրինի, որի իրավունքը պարզապես չունեին: Հաջորդ օրը Աննա Դանիբեկյանն անտեսեց ՍԴ որոշումը, այսինքն՝ մնացածը չեմ ասում՝ դատարան փակել, այս շենքում դատավորին հրել-գցել, այդ ամենը արդարադատության խոչընդոտում չէ, իսկ եթե լայվով մոտենում են, դուք այդ նյութը, որ նայում եք, վիրավորանք չկա»:

 

Լրագրողի դիտարկմանը՝ բայց չէ՞ որ խնդրում էր իրեն չնկարել, Քոչարյանն ասել է.

 

«Ձեզ ինչքան է լինում խնդրենք՝ չնկարեք, մեկ է նկարում եք, իրենք էլ քաղաքական ակցիա են անում, իսկ Դավիթ Բալայանին, որ պատուհանից հրում են, ընկնում է, դրա մասին չեք խոսում, դատախազությունը մերժում է գործ հարուցել, բայց սենց գիշերով «մասկի շոուներով» գնում են, տնից հանում են: Կարելի է ուրիշ հարթության մեջ խոսել, հիշեք Նարեկ Մալյանի հետ ինչ էին արել, էն երեխեքը որ ուզում էին բռնեին, գցեին, նկարողներին բռնե՞լ են, թե՞ չէ»

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250