Քաղաքական ազատազրկումներ կա հենց Ձեր անձի շուրջ․ Քոչարյանի պաշտպանը՝ դատավորին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական այսօրվա նիստի ժամանակ պաշտպանական կողմը հանդես եկավ հայտարարությամբ: Դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց՝ երկու երիտասարդներ՝ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորված են՝ դատավորի տված հաղորդման հիման վրա:
Խուդոյանը հիշեցրեց՝ այս դեպքին նախորդել են այլ նմանատիպ դեպքեր՝ դատավորի, ՍԴ անդամի նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրում, սակայն այդ դեպքերում չի տրվել գնահատական:
«Ձեր հաղորդման հիման վրա նրանք կալանավորված են: Մենք տեսնում ենք հստակ խտրական վերաբերմունք, այդ անձինք քաղբանտարկյալ են: Քաղաքական շարժառիթներով ազատազրկումների կենտրոնացում կա հենց Ձեր անձի շուրջ: Հորդորում ենք այսուհետ հետևողական լինել քաղաքական հետապնդումներին չնսպաստելու հարցում, իրականացնել արդարադատություն»,- ասաց պաշտպանը:
Դանիբեկյանը նշեց՝ դատարանն արձանագրում է, որ այս հայտարարությունը որևէ առնչություն չունի սույն գործի հետ: Դատավորի խոսքն ընդհատվեց դահլիճից հնչող սուլոցներով ու գոռոցներով: Ներկաների մի մասը վեր էր պարզել պաստառներ՝ Մութաֆյանի ու Օհանջանյանի նկարներով, նաև գրառում՝ «անմեղ բանտարկյալներ»: Դատական կարգադրիչները սկսեցին պաստառները հավաքել նրանց ձեռքերից և հորդորեցին լռություն պահպանել:
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
«Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չակերտները չեն եղել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չա...
Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգո...