Այս անգամ էլ պետք է ասեմ` Անժելա ջան, ներողություն. Թևան Պողոսյան
Թևան Պողոսյանը ևս անդրադարձել է Հայելի մամուլի ակումբի վրա տեղի ունեցած հարձակմանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս անգամ էլ պետք է ասեմ` Անժելա ջան և «Հայելի» ակումբի ողջ աշխատակազմ ջան, ներողություն։
Ասեմ նաև, որ մի հետաքրքիր բան եմ նկատել։ Այսօր քաղաքական գործիչներից որևէ մեկը երբ դատապարտում է, անպայաման ենթարկվում է ֆայքերի կամ ոչ այդքան ֆեյքերի հարձակումների։ Իմ համար ցավալի մշակույթ է սա: Բայց զարմանալի է նաև, որ սա իմանալով` մեր քաղաքակական կուսակցությունները դատապարտումներն իրենց անունով չեն անում։
Մենք պառլամենտական կառավարման մոդելի երկիր ենք, ու կուսակցությունների դերը ոչ միայն տեսլականներից խոսելն է, իշխող, ընդիմադիր կամ արտախորհրդարանական լինելն է, այլ նաև իր անդամների համար արժեքային դաշտ ձևավորելն է, որը նաև ուժի ու կայացվածության դրսևորում է։ Պաշտպանեք ձեր իսկ կուսակիցներին, անկախ նրանից իշխող եք թե ընդիմադիր։ Ակնկալում եմ, որ շուտով նաև քաղաքակական միավորումները կասեն իրենց խոսքը։ Պետական ինստիտուտների մի մասինը տեսել եմ, բայց հիմա կարևոր է, որ օրենքների պաշտպանները կազմակերպեն գործողություն, ու բոլոր մեղավորները խստագույնս կրեն իրենց պատիժը»:
Նմանատիպ հոդվածներ
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
«Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չակերտները չեն եղել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չա...
Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգո...
Թանկագին հյուրեր ունենք․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Սերժ Թանկյանի և Էրիկ Իսրայելյանի հետ լուսանկար...