«Ժողովուրդ». Վարազդատ Կարապետյանը զգուշացում է ստացել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
Ինչպե՞ս սաստել այլ կարծիք ունեցող, հանդուգն պատգամավորներին, որ «անհնազանդ» չդառնան: «Իմ քայլը» խմբակցությունը այս հարցով պարբերաբար հավաքվում ու քննարկում է խմբակցության մեծամասնությունից տարբերվող կարծիք հայտնողների հարցը:
Հայտնի «անհնազանդներից» է նաև Վարազդատ Կարապետյանը, որի կարծիքը իշխող ուժի տեսակետից տարբերվում է հատկապես Ամուլսարի շահագործման վերաբերյալ: Այլակարծության հետ կապված` պատգամավորին, մեր տեղեկություններով, նույնիսկ զգուշացում է եղել: Կարապետյանը, սակայն, այլ առաջարկ ունի` տարբերակներ մտածել նաեւ փոքրամասնության կարծիքը պաշտպանելու, որ նրանք էլ լսված լինեն:
Նրա այս նախաձեռնությունը, սակայն, թիմում, մեղմ ասած, չեն ողջունում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վ. Կարապետյանը հայտարարեց, թե երբեք կաշկանդված չի եղել կարծիք արտահայտել: Տարբերվող կարծիքներն, ըստ նրա, կնպաստեն ավելի լավ որոշումների կայացմանը: «Այսինքն, մենք չենք կարծում, որ մարդկանց խոսքը ճնշելը կարող է արդյունավետ հետևանքների հանգեցնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգո...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...