«Ժողովուրդ». Ովքե՞ր են հայհոյախառն «անվավեր» քվեաթերթիկների հեղինակները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագիծը երեկ, փակ գաղտնի քվեարկության արդյունքում ստանալով 98 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներ, հաստատվեց եւ կուղարկվի ՀՀ Սահմանադրական դատարան: Բայց մինչ այդ քվեարկության արդյունքները հետաքրքիր պատկեր են ուրվագծում:
Եթե «դեմ» և «կողմ» ձայները հասկանալի են, պատգամավորները կոնկրետ դիրքորոշում են արտահայտել, ապա անհասկանալի է մնում, թե ինչ է եղել այն քվեաթերթիկների հետ, որոնք «անվավեր» են ճանաչվել:
Օրաթերթը ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ իր աղբյուրներից կարողացավ ճշտել, որ պատշաճ քվեարկության նշանի փոխարեն ԱԺ երկու պատգամավոր ուղղակի հայհոյախառն արտահայտություններ են գրել, ըստ ամենայնի, Հրայր Թովմասյանի հասցեին: Կատարվածն ուշագրավ է այնքանով, որ քաղաքական մեծամասնության համար այս քվեարկությունը կյանքի ու մահու հարց էր, և ամեն ինչ արվեց, որպեսզի անգամ եվրոպաներից պատգամավորները գան, հասնեն, և ԱԺ-ն կարողանա բարձր ձայներով անվստահություն հայտնել ՍԴ նախագահին:
Եվ, ահա, գտնվում են 2 ազգընտիրներ, որոնք փոշիացնում են իրենց քվեները: ԱԺ քննիչ հանձնաժողովում գրեթե համոզված են եղել, որ երկու «անվավեր» քվեաթերթիկների հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ են եղել՝ բարկացած իրավիճակի վրա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգո...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...