Ցանկացած նման միջադեպ կարող է վնաս հասցնել ՀՀ-ի միջազգային վարկանիշին. Անի Սամսոնյան
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է.
«Հարգելի գործընկերներ, հայտնի է, որ հարձակում է տեղի ունեցել «Հայելի» լրատվամիջոցի վրա մի խումբ անձանց կողմից։
Հայաստանում պաշտպանված է տեղեկատվության և արտահայտվելու ազատությունը։
Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենք, Հոդված 4)։
Կոչ եմ անում ձեռնպահ մնալ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ ոնտձգություններից, որը կարող է վնասել լրագրողի գործունեությանը, տեղեկավություն ստանալու ազատությանը և առհասարակ ազատ մամուլին, ինչպես նաև` իրավապահ մարմիններին` ցուցաբերել զգոնություն և օպերատիվ արձագանքել ցանկացած միջադեպի:
Հիշեցնեմ նաև, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը այս տարի հրապարակեց աշխարհում մամուլի ազատության ինդեքսը (2019 World Press Freedom Index), որտեղ Հայաստանը 2019թ.-ի սանդղակում առաջընթաց է գրանցել 19 կետով՝ 79-րդ տեղից զբաղեցնելով 61-րդ տեղը։
Ցանկացած նման միջադեպ կարող է վնաս հասցնել ՀՀ-ի միջազգային վարկանիշին։
Նմանատիպ հոդվածներ
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
«Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չակերտները չեն եղել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չա...
Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգո...
Թանկագին հյուրեր ունենք․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Սերժ Թանկյանի և Էրիկ Իսրայելյանի հետ լուսանկար...