«Հրապարակ». Վայոց Ձորի մարզպետն անգործ չի մնա
«Հրապարակ» թերթը գրում է.
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հարցը դեռ վերջնականապես լուծված չէ։ Թեև նա հայտարարել է, որ հրաժարական է տալու մարզպետի պաշտոնից զորավարժությունների ավարտից՝ հոկտեմբերի 6-ից հետո, սակայն սպասում են Նիկոլ Փաշինյանի արձագանքին։ Իսկ նա, մեր տեղեկություններով, հայտնի միջադեպից հետո միայն հետաքրքրվել է․ «Տրդատի պաշտպանությունն ապահովվա՞ծ է», ինչը նշանակում է, որ Տրդատը պետության հոգածության ներքո է։
Մեր տեղեկություններով՝ եթե անգամ Սարգսյանի հրաժարականն ընդունվի, նա անգործ չի մնա։ Լուրեր կան, որ հնարավոր է փոխարինի Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարին՝ Նարեկ Բաբայանին, որի աշխատանքից վարչապետը տևական ժամանակ է՝ դժգոհ է։ Բաբայանը, հիշեցնենք, Լենա Նազարյանի ամուսինն է։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգո...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...