Հետհեղափոխական Հայաստանում հայաստանյան մամուլը համընթաց չի քայլում ժողովրդի և պետության հետ. Աննա Հակոբյան
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հատկապես այսօր ուզում եմ մի քանի հատված ներկայացնել այս տարվա հուլիսի մեկին Բեյութում Հայ մամուլի համահայկական համագումարի բացման իմ ելույթից:
... Վստահելի տեղեկատվություն ասվածը մեր օրերում մամուլի էջերից անհետացող տեսակ է, այն իր տեղը զիջում է էժանագին սենսացիաներին, անարժեք մանիպուլյացիաներին, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված չակերտավոր փաստերի մատուցմանն ու դրանց վերաբերյալ մտացածին վերլուծություններին...
Այսօր արդեն հետհեղափոխական Հայաստանում հայաստանյան մամուլը համընթաց չի քայլում ժողովրդի և պետության հետ, այսօր արդեն մենք ամեն օր վայելում ենք մամուլի, հանրության ու պետության միջև առաջացած խորը անջրպետի դառը պտուղները և եթե մենք օր առաջ ձեռնամուխ չլինենք մեր խնդիրների խորքային լուծմանը այդ անջրպետը ավելի ու ավելի է խորանալու....
...Մեր օրերում հսկայական անվստահություն է առաջացել ընթերցողի, այսինքն լրատվությունը սպառողի և լրատվությունը մատակարարողի, այսինքն՝ մամուլի միջեւ։
Գաղտնիք չէ, որ հայաստանյան լրատվամիջոցները հանրային մեծ ճնշում են զգում իրենց վրա, որը երբեմն արտահայտվում է թույլատրելիի սահմաններն անցնող մեթոդներով, հայհոյանքներով, այս կամ այն թերթը փակելու կամ դրա ինտերնետային տարբերակը բոյկոտելու կոչերով...»։
Նմանատիպ հոդվածներ
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
«Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չակերտները չեն եղել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չա...
Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգո...
Թանկագին հյուրեր ունենք․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Սերժ Թանկյանի և Էրիկ Իսրայելյանի հետ լուսանկար...