Օսիպյանի արձակուրդը երեկ ավարտվել է, սակայն նա այսօր չի ներկայացել աշխատանքի
Tert.am-ի տեղեկություններով՝ արձակուրդում գտնվող ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վալերիյ Օսիպյանը արձակուրդից չի վերադարձել աշխատանքի:
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատված Վալերիյ Օսիպյանը, ով նույն օրը նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, սեփական դիմումի համաձայն սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ մեկնել էր չվճարվող արձակուրդ, հոկտեմբերի 3-ին նա պետք է վերադառնար աշխատանքի:
Վալերիյ Օսիպյանի աշխատանքի ներկայանալու վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում է խնդրել վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից. «Որքանով տեղյակ եմ` Վալերիյ Օսիպյանը դեռ չի վերադարձել արձակուրդից: Չգիտեմ` երբ է վերադառնալու: Կճշտեմ»,-ասել է Վլադիմիր Կարապետյանը:
Վալերիյ Օսիպյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, նրանից մեկնաբանություն ստանալ չի չհաջողվել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...