Որ ձեզ արական սեռի ծննդական են տվել՝ հանկարծ լուրջ չընդունեք. Նաիրա Զոհրաբյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս անդրադարձել է Անդրանիկ Քոչարյանի վիրավորական հայտարարությանը Արփինե Հովհաննիսյանի հասցեին: Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը հարցազրույցներից մեկում դիտարկում է արել, որ եթե կասկածի տակ են դրվում, օրինակ, նախորդ տասը տարիներին իշխանության եղած տարբեր պաշտոնյաների գույքի օրինականության հարցը, ինչո՞ւ դրանից առաջ պաշտոն զբաղեցրածների գույքի օրինականությունն էլ չեն ստուգում, պայմանական ասած՝ հենց նույն Անդրանիկ Քոչարյանի կամ Գագիկ Ջհանգիրյանի գույքը։ Այս դիտարկմանն ի պատասխան Անդրանիկ Քոչարյանն ասել էր` «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով․ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունը»:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որ ձեզ արական սեռի ծննդական են տվել հանկարծ լուրջ չընդունեք: Շուկշինը մի լավ պատմվածք ուներ՝ երբ բարոյալքման անդունդին հասածը սկսում է հաճույք ստանալ սեփական ոչնչությունից։ Քանի օր է ֆեյքախառն մասսան փորձում է ծամել Արփինե Հովհաննիսյանին։ Ու, ժանրի կանոններին համաձայն, նաև «տղամարդիկ»։
Բնականաբար, «տղամարդ» բառը դրեցի չակերտների մեջ, որովհետեւ կնոջ ներկայացրած քաղաքական փաստարկներին հայհոյանքով պատասխանողը տղամարդ չի։
Չգիտեմ ինչ է՝ փալաս, Էդիպի կոմպլեքսի զոհ, գուցե անոնիմ ոչնչությունների կլուբի անդամ, բայց ոչ տղամարդ։
Հա, ի դեպ, նրանք, ովքեր իրենց կոմպլեքսները փորձում են սուբլիմացնել կին գործիչներին վիրավորելով, հանկարծ չխաբնվեն, որ ծննդատանը իրենց արական սեռի ծննդական են տվել։ Դա զուտ անհաջող պատահականություն է եղել։
Դե, տղամարդկությունն էլ հո մանդատ չի, որ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը, կամ գրանտատու որևէ օֆիս տպի ու տա։
Էս ի՞նչ զզվելի եք դուք»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...