Դատարանը մերժեց Սաշիկ Սարգսյանի զավակների ընկերություններում ստուգումներ իրականացնելու բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Հարությունյանի, այսօր՝ հոկտեմբերի 1–ին մերժեց ՀՀ երրորդ նախագահ Լևոն Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին և դստերը՝ Անի Սարգսյանին պատկանող ընկերություններում ստուգումներ իրականացնելու որոշումն օրինական համարելու դատական ակտի դեմ նրանց բողոքը:
Նշենք, որ Նարեկ և Անի Սարգսյանները և նրանց հայրը` Լևոն Սարգսյանը մեղադրյալ են ներգրավվել ապօրինի հարստացման և հայտարարագման ենթակա գույք թաքցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Այս գործի շրջանակներում մասնագիտական ստուգումներ են իրականացվել նրանց պատկանող ընկերություններում, որի դեմ նրանք բողոք են ներկայացրել: 2019 թվականի մարտի 27–ին, առաջին ատյանի դատարանը, քննելով Սարգսյանների կողմից ներկայացված՝ Անի և Նարեկ Սարգսյանների իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու վերաբերյալ բողոքը` որոշել է այն մերժել։ Այդ դատական ակտը Սարգսյանների պաշտպան Միհրան Պողոսյանը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
Վերաքննիչ ատյանում գործը քննվել է դռնփակ դատական կարգով։
Հիշեցնենք, որ ՀՔԾ–ում դեռեւս մեկ տարի առաջ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում Լեւոն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, նրա նկատմամբ արդեն իսկ դատարանը կալանավորման որոշում էր կայացրել։
Իսկ վերջերս էլ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Լևոն Սարգսյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը)։ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նրա նկատմամբ կրկնակի կալանավորման որոշում կայացվել։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...