ԱՄՆ-ում պահանջում են դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 27-ին նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոյին և պաշտպանության նախարար Մարկ Էսփերին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նամակում հանձնախումբը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալների մեծացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պարիտետի խախտման կապակցությամբ: Նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենք Փալլոնեն, Ջեքի Սփիեռն ու Ադամ Շիֆը:
Հայկական հանձնախմբի ղեկավարները կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարությանը և պաշտպանության նախաարությանը հաշվի առնել Ադրբեջանի վերաբերյալ 1992 թվականին ընդունված 901 բանաձևի փաստը, որն ամեն տարի 2002 թվականից հատուկ փաստաթղթով չեղարկվում է պետքարտուղարության կողմից: Բանաձևն արգելում է Ադրբեջանին ամերիկյան ուղիղ օգնության տրամադրումը, քանի դեռ Ադրբեջանի ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակման դեմ և չի դադարել ռազմատենչ գործողությունները վերջիններիս նկատմամբ:
Նամակում կոնգրեսականները խնդրում են անմիջապես դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, վերանայել 901 բանաձևի վերացման կարգը և մանրամասն տեղեկություն տրամադրել Ադրբեջանին տրվող օգնության վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բուժկենտրոն
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տե...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...
Վլադիմիր Պուտինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Երեւանում...