Հիմքեր չկան պնդելու, որ Հայկ Հարությունյանին սպանել են. ՀՔԾ պետի տեղակալ
Ներկա պահին հիմքեր չկան պնդելու, որ Հայկ Հարությունյանին սպանել են: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք նախկին ոստիկանապետի մահը կարող է կապված լինել Մարտի 1-ի գործի հետ, Հովհաննիսյանն ասաց. «Որևէ բան բացառել հնարավոր չէ, հարուցված է քրգործ ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ: Ներկա պահին հիմքեր չկան պնդելու, որ սպանություն է եղել: Քրգործով վարույթն իրականացվում է ՀՀ ՔԿ-ի վարույթում: Նման հարցերով առաջարկում եմ դիմել հիշյալ նախաքննական մարմնին»,- ասաց Հովհաննիսյանը՝ առանց հավելյալ մանրամասներ նշելու:
Հովհաննիսյանը հերյուրանք է համարում տեղեկություններն այն մասին, թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ստիպել է ցուցմունք տալ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի դեմ
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...
Ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ...