Ադրբեջանը պատրաստ չէ որևէ ողջամիտ քննարկման. Դավիթ Բաբայան
Պաշտոնական Ստեփանակերտը դեռ 2000-ականներից թեզ ուներ, որ անհրաժեշտ է պատմական խաղաղության, հաշտության կնքումը ժողովուրդների միջև:
Այս մասին Tert.am -ին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է ընդունելի լինի և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ժողովուրդների համար:
«Եթե ուզում եք լուծումը համապարփակ և վերջնական լինի, պետք է բոլորի համար ընդունելի լինի և միակողմանի չլինի: Դա չի նշանակում, որ վաղն է լինելու կամ մյուս օրը, դա տարիներ է պահանջում,և եթե Ադրբեջանը չի փոխում իր հռետորաբանությունը, դա անհնարին է: Թող Ադրբեջանն ասի, որ ինքն էլ է ուզում, որ ընդունելի լինի բոլորի համար, բայց իր ներկայիս աննորմալ, այլասերված պատկերացումը չի կարող բերել համապարփակ կարգավորման»,-նշել է Դավիթ Բաբայանը:
Նա նշել է, որ չի ցանկանում գնահատականներ տալ Նիկոլ Փաշինյանի ասածների վերաբերյալ: «Այո, մեր մոտեցումը պետք է ընդունելի լինի իրենց համար, բայց մենք քայլ չենք կատարելու, որը չնչին-իսկ կարող է թուլացնել մեր անվտանգությունը և գայթակղություն առաջացնել Ադրբեջանի կողմից, որ դիմի ուժային տարբերակով հարցի կարգավորմանը: Այսինքն՝ Արցախի վերադարձ չի կարող լինել` լինի դա սահմանների, թե կարգավիճակների առումով»,-ասել է նա:
Դավիթ Բաբայանն հավելել է, որ տեսականորեն կարող են այդպիսի տարբերակներ լինել, սակայն կիրառական առումով այս պահին Ադրբեջանը պատրաստ չէ որևէ ողջամիտ քննարկման: «Եթե նույնիսկ ժողոովուրդը պատրաստ է ինչ-որ հաշտեցման, իշխանությունները թունավորում են այդ ժողովրդին»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել ՀՀ զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչա...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...
Ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ...