Վարչապետը մարդկանց չի ուղարկել որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի, դա իր մեթոդը չէ. Ավինյան
Պաշտոնանկությունից հետո նմանատիպ հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել: Նմանատիպ ձևով հեռացումը ինձ համար անհասկանալի է և անընդունելի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին:
«Ուղղակի ցավով եմ հետևում պարոն Վանեցյանի հայտարարությունների շարքին: Կարծում եմ՝ պետական պաշտոնյան իր պաշտոնից հեռացումից հետո նույնիսկ չպետք է նման ձևով հեռանա և նման հայտարարություններ անի»,- նշեց փոխվարչապետը:
Հարցին, թե ԱԱԾ տնօրեն իր հայտարարություններում վարչապետի հետ ձեռք բերած ինչ պայմանավորվածությունների խախտման մասին է նշում, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսում ԱԱԾ նախկին ղեկավարը:
Անձամբ ճանաչելով վարչապետին՝ կարող եմ ասել, որ նա երբեք չի կարող մարդկանց ուղարկել որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի, դա իր մեթոդը, գործելաոճը չէ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել․ Արթուր Վանեցյան․ hraparak.am
Արթուր Վանեցյանը hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի ասածները։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս...
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհր...
Որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս. Տրդատ Սարգսյան
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում է կայացրել վայր դնել մարզպետի լիազորությունները ռազմավարական զորավարժութ...