Փաշինյանը հրահանգել է ուսումնասիրել Վանեցյանի դեմ գործ բացելու հնարավորությունները. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
Թերթի հավաստի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա հարցազրույցից հետո Փաշինյանն էլ ավելի է զայրացել ու անհանգստացել:
Նա հրահանգել է ուսումնասիրել Վանեցյանի դեմ գործ բացելու հնարավորությունները, ինչպես նաև հրահանգել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամներին՝ գտնել իրավական միջոցներ ու հասնել նրան, որ Արթուր Վանեցյանն այլևս չլինի ՀՖՖ նախագահ։
Փաշինյանին հատկապես անհանգստացնում է այն, որ մեր ազգային հավաքականը մեծ շանսեր ունի Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի հավաքականներին հաղթելու, ըստ այդմ, խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու և ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու, ինչը, բնականաբար, կհանգեցնի Վանեցյանի առանց այն էլ բարձր վարկանիշի էլ ավելի բարձրացմանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել․ Արթուր Վանեցյան․ hraparak.am
Արթուր Վանեցյանը hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի ասածները։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս...
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհր...
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ ՊԲ
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի...