«Դուխով» վարչապետը սովորության համաձայն ընդգծել է իր «ես»-ը. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հանրահավաքում հռչակեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ» և «Միացում» կարգախոսները, իշխանական քարոզչամեքենան շտապեց սա ներկայացնել իրենց սիրած ածականով՝ «աննախադեպ» ազգային հայտարարություն, թե տեսեք-տեսեք՝ ինչ դուխով վարչապետ ունենք:
Այսօր, սակայն Փաշինյանը իրեն և նեոբոլշևիկներին բնորոշ ոճով «մեկ քայլ առաջ երկու քայլ հետ» է գրանցում Fox LA-ի հետ հարցազրույցում, մասնավորապես նշելով.
«Արցախյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի և Հայաստանի, և Արցախի, և Ադրբեջանի ժողովուրդների համար»:
«Դուխով» վարչապետը սովորության համաձայն ընդգծել է իր «ես»-ը ու ասել, թե ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, որ դրա մասին խոսում է:
Փաշինյանը դարձյալ իր ոճի մեջ է՝ ցուփցվանգ, անտրամաբանական գործողություն եւ ձեւակերպումներ: Այսպիսով, միջազգային հանրության կողմից «դեղին քարտից» հետո Փաշինյանը «նահաջում է երգով»:
Ի՞նչ կարիք կար Ստեփանակերտում տուրք տալ պոպուլիզմին, որ այսօր էլ նահանջեր:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոչ բարով առաջին ղեկավարն է, որը երբեւիցե չի նշել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտանք չունի:
Համազգային ողբերգություն է, երբ բանակցային գործընթացը վստահված է «իզմեր» ու հայեցակարգ չունեցող, «պոպուլիզմի» գերի մեկին»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...
Որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս. Տրդատ Սարգսյան
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում է կայացրել վայր դնել մարզպետի լիազորությունները ռազմավարական զորավարժութ...
Ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ...
Կոնգրեսը պաշտոնապես սկսել է Թրամփի իմպիչմենթի գործընթացը
ԱՄՆ-ի Սպիտակ տունը չորեքշաբթի օրը հրապարակեց նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկիի միջե...