Քաղաքականություն

Նման բան տեղի չի եղել. ՊՆ խոսնակը՝ վարչապետի որդու «կոնֆլիկտի» մասին

WRed 364 դիտում
Նման բան տեղի չի եղել. ՊՆ խոսնակը՝ վարչապետի որդու «կոնֆլիկտի» մասին

««Հրապարակը» հերթական անգամ, ամեն ինչ տակն ու վրա անելով, խաղում է մարդկանց ճակատագրերի հետ: «ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԿՈՆՖԼԻԿՏ Է ՈՒՆԵՑԵԼ...» վերնագրով նյութը, իհարկե մեծ դիտումներ կապահովի կայքին, սակայն որևէ աղերս չունի իրականության հետ»:

 

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ պխոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադանալով hraparak.am  հրապարակմանը.

 

Նման բան տեղի չի ունեցել առհասարակ: Եթե ձեր եղբայրներին կամ ծառայած ընկերներին հարցնեք, ապա նրանք էլ կփաստեն, որ նման խոսակցությունները բնորոշ են բոլոր կոլեկտիվներին ու կառույցներին, բոլոր նորակոչիկները ունենում են տարբեր ադապտացիոն խնդիրներ և ժամանակ, որոնք հարթվում են հրամանատարության գրագետ աշխատանքի շնորհիվ:«Այդ ամենը «Հրապարակը» ներկայացրել է կոպտագույն սխալներով ու անթույլատրելի որակումներով: Սակայն սա դեռ ամենը չէ:


Չճշտված տեղեկությունները ներկայացնել այնպես, որ զինծառայողի անձնական արժանապատվությունն ու արժեհամակարգը ոտնահարել՝ վտանգի տակ դնելով միաժամանակ մի քանի զինծառայողների, կարող է միայն որևէ պատասխանատվություն չունեցողը, կամ զինվորական համազգեստը չհարգողը: Զինվորը բանակն է իսկ բանակը ազգն է: Հետևությունները թողնում եմ ընթերցողիս․․․

 

Հ.Գ. եթե վաղը մեծ տառերով վերնագիր դնեք ու ինձ թիրախավորեք, հիշեք, ես ձեզանից այլ բան չեմ սպասում: Սակայն զինվորների կյանք ուղղակի խնդրում եմ մի մտեք, այնտեղ շատ նուրբ հարցեր կան»:

 

Հիշեցնենք , որ ժամեր առաջ  hraparak. am-ը հրապարակել էր Աշոտ Փաշինյանին վերաբերող հոդված, որտեղ ասվում է, որ Աշոտը Փաշինյանը  ծեծկռտունք է ունեցել Զորի Բալայանի թոռան հետ:

 

Հրապարակումը ներկայացնում ենք ստորև.

 

Արցախի մեր աղբյուրը ուշագրավ լուր հաղորդեց մեզ, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը իր զորամասում պատմության մեջ է ընկել։ Նա որոշել է, որ ինչպես իր հայրն է Հայաստանում «կարգուկանոն» հաստատում, այնպես էլ ինքն է պարտավոր իր ծառայած զորամասում կարգուկանոն հաստատել։ Եւ սկսել է աջ ու ձախ խելք ու խրատ սովորեցնել զինծառայողներին, անգամ սպայակազմին։

 

 Դիտողություններ է արել խոհարարներին, կարգազանց զինվորների մասին տեղեկացրել է զորամասի ղեկավարությանը եւ այլն։ Մի խոսքով, չգրված կանոններ է խախտել, ինչը վրդովվեցրել է ծառայակիցներին։ Եւ նրանցից մեկը Աշոտ Փաշինյանին ծեծի է ենթարկել։ Մեզ ասացին, որ վիճաբանությունը եղել է գրող-հրապարակախոս Զորի Բալայանի թոռան հետ, որը Աշոտ Փաշինյանի հետ ծառայում է նույն զորամասում։ 

 

Մենք կապվեցինք Զորի Բալայանի հետ։ Նա հաստատեց, որ իր թոռն ու վարչապետի որդին համածառայակիցներ են․ «Մի քիչ հեռու են միմյանցից, որովհետև մեկը մյուսից կես տարով շուտ է եկել, բայց տեղում միասին են»,- ասաց նա։ 

 

Հարցրինք, իսկ նրանց միջեւ վիճաբանություն եղե՞լ է․ «Իմ թոռնիկը արդեն 16 օր է, ինչ հիվանդանոցում է, ես անընդհատ իր մոտ եմ գնում, դրանից առաջ էլ է եղել պոլիկլինիկաներում»։  Երբ պնդեցինք, որ մեր աղբյուրները վկայում են, որ նման միջադեպ եղել է, պարոն Բալայանը չհերքեց․ «Եթե նման բան եղել է, ուրեմն մի կես տարի առաջ է եղել, բայց հիմա ինքը հիվանդանոցում է»։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250