«Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է՝ կդադարեցվի նշված հասցեների գազամատակարարումը
«Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչեւ ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի, «Ալվա», «ԵՊՀ», «Թեղենիս» հանգստյան տների, «Բուրմունք» հանրային օբյեկտի, ժամը 10.00-ից մինչեւ ժամը 18.00-ն` Արագածոտնի մարզի Քուչակ, Հարթավան, Արագած, Երնջատափ, Նորաշեն, Ծաղկաշեն, Վարդենուտ, Արայի, Ափնա, Շենավան գյուղերի եւ հարակից կազմակերպությունների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել․ Արթուր Վանեցյան․ hraparak.am
Արթուր Վանեցյանը hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի ասածները։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս...
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհր...
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ ՊԲ
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի...