Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու բողոք է ներկայացրել նրա պաշտպանը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին որոշումը բողոքարկվել է:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Գլխավոր դատախազին բողոք եմ ներկայացրել Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ: Բացի այդ, Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին բողոք է ներկայացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով»,-ասաց Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ ՔԿ-ում հարուցված քրեական գործով Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:
Աթանեսյանն ասաց, որ իրավաչափ չէ այդ հոդվածով իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելը, որովհետև Քրեական օրենսգիրքը խմբագրվել է և այդ հոդվածը սկսել է գործել 2013-ից։ Այնինչ, Աթանեսյանի խոսքով՝ ենթադրյալ արարքները, որոնք վերագրվում են Վլադիմիր Գասպարյանին, տեղի են ունեցել 2002-ից 2011թթ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել․ Արթուր Վանեցյան․ hraparak.am
Արթուր Վանեցյանը hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի ասածները։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս...
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհր...
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ ՊԲ
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի...