Քաղաքականություն

20 մլն դրամ, 95 հազար դոլար և ոչ միայն . ԱԱԾ տնօրենի ԺՊ-ի ունեցվածքը

20 մլն դրամ, 95 հազար դոլար և ոչ միայն . ԱԱԾ տնօրենի ԺՊ-ի ունեցվածքը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդը Մարտիրոսյանը՝ դեռեւս ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելուց (16.10.2018) առաջ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է…

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդը Մարտիրոսյանը՝ դեռեւս ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելուց (16.10.2018) առաջ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

 

Ըստ հայտարարագրի՝ ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն 4 անշարժ գույք ունի՝ 1 հողամաս, 1 առանձնատուն, 1 բնակարան եւ 1 ավտոտնակ:

 

Որպես շարժական գույք Մարտիրոսյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «KIA SORENTO 2.4» եւ «GAZ 24» մակնիշների: Պաշտոնը ստանձնելուց Մարտիրոսյանն ունեցել է 10 հազար դոլարի չափով հանձնած փոխառություններ:

 

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը 8 մլն դրամը գերազանցող եւ կամ դրան համարժեք ոսկյա զարդեր ունի:

 

Պաշտոնը ստանձնելուց Մարտիրոսյանի դրամական միջոցները կազմել են 20 մլն դրամ, 95 հազար դոլար եւ 20 հազար եվրո: 2018-ի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը Մարտիրոսյանն ունեցել է 4 մլն 501 հազար 399 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

2019 թվականի մարտի 21-ին Մարտիրոսյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը: Ըստ որի՝ նրա դրամական միջոցները նույնչափ են եղել տարեվերջին եւ տարեսկզբին։

 

2018-ին Մարտիրոսյանն ունեցել է ընդհանուր 16 մլն 964 հազար 173 դրամի չափով եկամուտ, որից 5 մլն 964 հազար 173 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 11 մլն դրամը գոյացել է 2 ստացված փոխառություններից:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել էր Արթուր Վանեցյանը եւ վարչապետի որոշմամբ ու նախագահի հրամանագրով պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Մարտիրոսյանը: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250