Մեր խնդիրն է այնպես անել, որ Սփյուռքն իրեն լիարժեք զգա որպես ՀՀ շահառու. Նիկոլ Փաշինյան
Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր կազմակերպության դերն ընդհանրապես հայապահպանման գործում։ Այս մասին ԱՄՆ Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կառավարության առավելագույն խնդիրն է այն է, որ պոզիտիվ ֆոնը, որն առկա է ՀՀ կառավարության ու Սփյուռքի միջև ոչ միայն պահպանենք, այլև զարգացնենք ու տարածենք: Այսօրվա մեր իրավիճակում հաջողությունները գեներացնելու, կրկնապատկելու համար հարկավոր է ճիշտ աշխատանքային մեխանիզմներ ստեղծել սփյուռքի հետ ու այնպես անել, որ ամբողջ Սփյուռքը իրեն լիարժեք զգա որպես ՀՀ շահառու»,- իր խոսքում ասել է վարչապետը:
ԱՄՆ Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին ողջունեցին Նիկոլ Փաշինյանին ու պատիրակությանը և շնորհավորեցին ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել․ Արթուր Վանեցյան․ hraparak.am
Արթուր Վանեցյանը hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի ասածները։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս...
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ ՊԲ
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի...
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհր...