Կասկածում եմ, որ վարչապետը կարող է սպային ոչ վայել հանձնարարություններ տալ․ Աղազարյան
Պիտի ինչ-որ ժամանակ անցնի, որոշ բաներ ի հայտ գան, որպեսզի մենք լիարժեք կարողանանք մեկնաբանել պարոն Վանեցյանի հրաժարականը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:
«Շատ դժվար է մեկնաբանել էդ ամեն ինչը, որովհետեւ նախ պարոն Վանեցյանի հրապարակած տեքստի ձեւակերպումները մի քիչ հստակ չէին, եւ եթե նույնիսկ ենթադրության մակարդակով մենք մտածենք, թե ինչ էր ուզում ասել իր մտքերով, ապա դժվար է մեկնաբանել: Պիտի ինչ-որ ժամանակ անցնի, որոշ բաներ ի հայտ գան, որպեսզի մենք լիարժեք կարողանանք մեկնաբանել: Ես շատ ինֆորմացիայի չեմ տիրապետում»,-ասել է Աղազարյանը լրատվականի հետ զրույցում:
Պատգամավորի կարծիքով` տարաձայնություններ եղել են ամեն դեպքում, որ ԱԱԾ տնօրենը հրաժարական է ներկայացրել. «Դե եթե աշխատանքից ազատում են, կամ ազատվում են, դա նշանակում է` վերադասի եւ ստորադասի միջեւ ինչ-որ տարաձայնություններ կան: Ես խիստ կասկածում եմ, որ վարչապետը կարող է սպային ոչ վայել հանձնարարություններ տալ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...