ՎՏԲ-ն ուզում է կառավարությանը նվիրել Թեղուտի հանքը
ՎՏԲ բանկը պատրաստակամություն է հայտնել Թեղուտի հանքը հանձնել կառավարությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է տեղեկությունը, սակայն շատ մանրամասներ դրա մասին չի ասել։
«Ուղղակի այդ հայտարարություններն ընդունենք ի գիտություն, որ բացասական ազդեցություն գործընթացի վրա չունենա»,- ասել է նա։
«Պարոն Կոստինը (ՎՏԲ բանկի նախագահ՝ խմբ․) դեռ Սանկտ Պետերբուրգում (հավանաբար՝ հունիսին Պետերբուրգում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ՝ խմբ․) ինձ հետ զրույցում ասել է, որ պատրաստ են նվիրել հանքը կառավարությանը։
Հիմա հարց կլինի՝ բանկը պատրաստ է հանքը նվիրել, կառավարությունը պատրաստ է ընդունել, բա ինչի՞ դա տեղի չի ունենում։ Որովհետև որոշակի դատական վեճեր կան։ Արձանագրենք, որ այսպիսի իրավիճակ ունենք, հետագա զարգացումը մաքսիմալ արդյունավետ կփորձենք կազմակերպել», - նշել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...