Միքայել Մինասյանն առաջիկայում կներգրավվի քրեական գործում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն առաջիկայում կներգրավվի քրեական գործում։ Այս մասին այսօր Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Միքայել Մինասյանի վերջին հայտարարությունները։
«Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով քննությունն արդեն հասել է իրեն։ Շատ մեծ հավանականություն կա, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի, մասնավորապես` ՀՀ ստրատեգիական օբյեկտներից մեկի մասնավորեցման գործով։ Ենթադրում եմ, որ ինքը մտածել է, որ ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, որի արդյունքում Սերժ Սարգսյանը կձերբակալվի։ Դրա համար շտապել է հայտարարել, որ ինքը քաղաքական հալածյալ է»,– ասաց Փաշինյանը։
Իր կողմից վարչապետը Մինասյանին խորհուրդ տվեց վերադառնալ Հայաստան ու պատասխանել ՀՔԾ հարցերին։
Վարչապետը չցանկացավ բացել փակագծերը, բայց և հայտնեց, որ տվյալ օբյեկտը գտնվում է Լոռու մարզում։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Միքայել Մինասյանը Հայաստանի ոչ թե մեկ, այլ մի քանի ստրատեգիական օբյեկտների սեփականատեր է, թեև դրանք գրանցված են եղել այլ անձի` ինչ-որ կնոջ անունով, ում, ի դեպ, Փաշինյանի խոսքով, փախցրել են Հայաստանից։
«Հանքարդյունաբերությունից սկսած, էներգետիկայով, լրատվական և գովազդային դաշտերով վերջացրած։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Միքայել Մինասյանը միլիոնատեր է այսօր։ Եվ միլիոնատեր է պետական լծակներն օգտագործելու հաշվին»,– ասաց վարչապետը։
Հարցին, թե ինչու չի ձերբակալվում Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ–ում բոլորը հավասար են օրենքի առաջ և չկա մարդ, որը չի կարող չձերբակալվել։
Բայց նաև հավելեց, որ ՀՀ–ում քաղաքական որոշմամբ որևէ մեկը չպիտի ձերբակալվի։ Իսկ ինչ վերաբերվում է Սարգսյանների ընտանիքին, Փաշինյանը հիշեցրեց. «Սերժ Սարգսյանի երկու եղբայրներն անցնում են քրեական գործով։ Եղբոր երկու որդիներն անցնում են քրեական գործով։ Մյուս եղբոր երկու որդիներն անցնում են քրեական գործով։ Նրանց մի մասը հետախուզման մեջ են»։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այս ընտանիքի անդամները թալանել են Հայաստանի Հանրապետությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...