ՀՀ-ին ամենաապիկար վտանգը սպառնում է դատական համակարգից. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ իշխանությունը չի հրաժարվել վեթինգի գաղափարից, պարզապես անունն է փոխել։ Նա Վանաձորում հրավիրված իր ասուլիսի ժամանակ նկատեց, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմն էապես համալրվել է, ինչը նույնպես վեթինգի համատեքստում է։
«Ըստ էության՝ արդեն ձևավորվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ նկարագրված է վեթինգ կոչվող գործընթացը։ Պարզապես, ընթացքում հասկացանք, որ այդ վեթինգ անունն ավելի շատ անվան վրա է կենտրոնացնում, քան բովանդակության, որոշեցինք բառը չօգտագործել»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ վեթինգի մեխանիզմները դրված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ․ «Առաջիկայում հակակոռուպցիոն 2 մարմին ենք ստեղծելու, որոնցից մեկը զբաղվելու է դատավորների ու մյուս պաշտոնյաների գույքային ուսումնասիրությամբ, իսկ մյուս հանձնաժողովը՝ ԲԴԽ-ի հետ միասին՝ դատավորների մասնագիտական որակներով»,- շարունակեց Փաշինյանը։
Փաշինյանը գտնում է, որ ՀՀ-ում դատական իշխանության խնդիրը հրատապ է, սակայն լուրջ քննարկումների ընթացքում հասկացել է, որ պետք է գնալ վիրահատական, բայց և ինստիտուցիոնալ փոփոխությունների ճանապարհով։
«Այնպես չստացվի, որ ափալ-թափալ խնդիր լուծենք, արդյունքում՝ զուտ ստացվի, որ խնդրի ձևակերպում ենք փոխում։ Ի վերջո, մեր նպատակն է ունենալ անկախ դատական համակարգ։ Պետք է այնպես չանենք, որ մի X պահի ստացվի, որ նախկին իշխանությունից կախված դատական համակարգը փոխվի մեր իշխանությունից կախված դատական համակարգով։ Կներեք այս բառի համար, բայց ՀՀ-ին ամենաապիկար վտանգը սպառնում է դատական համակարգից»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...