ԵՊՀ մամուլի խոսնակը մեկնաբանում է բուհի ղեկավարությանը դատի տալու մասին լուրերը
ԵՊՀ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել համալսարանի ղեկավարությանը դատի տալու մասին լուրերի վերաբերյալ:
«Սիրելի ընկերներ և գործընկերներ, անցած շաբաթ ԶԼՄ-ում հայտնվեց մի լուր, ըստ որի՝ ես՝ ԵՊՀ մամուլի խոսնակս, դատի եմ տվել Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը: Քանի որ անցել է հայցը ներկայացնելու 7-օրյա ժամկետը, և ենթադրում եմ, որ առաջիկայում գործը կընդունվի վարույթ, ուզում եմ պարզաբանել, թե ինչն է հայցի խնդիրը: Բանն այն է, որ ես ԵՊՀ-ի հետ ունեի անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, որը իմ վարչության վերակազմավորումից հետո ԵՊՀ նոր ղեկավարությունն ապօրինաբար դարձրել է մինչև դեկտեմբերի 31-ը: Այս փաստը հայտնաբերել եմ պատահականորեն և դա ևս համարում եմ էթիկական լուրջ բացթողում ներկայիս ժամանակավոր ղեկավարության կողմից: Երեք անգամ հարցը բարձրացրել եմ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գևորգյանի մոտ, ինչին ստացել եմ պատասխան, որ «ինքն էլ ժամանակին շատ բան ուներ»: Դրանից հետո խորհրդակցել եմ կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ և հասկանալով, թե ինչքան ողբալի վիճակում է գտնվում պատասխանատուների իրավական գիտելիքների մակարդակը, որոշել եմ դիմել դատարան: Խնդիրն այն է, որ սա միայն իմ հարցը չէ, այլ տարիներ շարունակ ԵՊՀ-ում և պետական ու կիսապետական բազմաթիվ այլ կառույցներում աշխատակիցների իրավունքները կոպտագույն խախտման են ենթարկվել, քանի որ հակառակ ՀՀ օրենքների և դատարանի նախադեպային վճիռների՝ կնքվել են ժամկետային պայմանագրեր: Դրանով բարձր և միջին օղակների ղեկավարները ճնշել են իրենց աշխատողներին՝ սպառնալով, որ ոչ լոյալության պայմաններում չեն վերակնքի աշխատանքային պայմանագրերը և որպես ուժի ցուցադրություն՝ կամայականորեն մարդկանց զրկել են աշխատանքից: Ես վստահ եմ, որ իմ դատական գործընթացը դառնալու է նախադեպային՝ ԵՊՀ-ի և մնացած հիմնարկների աշխատողների իրավունքների պաշտպանության համար:
Հ․Գ․ – Եվս մեկ՝ չափազանց սկզբունքային հայց եմ ներկայացրել դատարան, որի մասին պարզաբանում կտամ մի քանի օրից»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...