ԱԺ-ն ընդունեց գրպանահատության համար պատիժը խստացնող օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նաև գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից հանրային մեղադրանքի տիրույթ տեղափոխելու օրենքի նախագծին: ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:
«Սա այն նախագիծն է, որն առաջարկում է գրպանահատության համար պատասխանատվությունը նախատեսել Քրեական օրենսգրքի 177 հոդվածում որպես ինքնուրույն մաս, դրանով գրպանահատության դեպքերը մասնավոր մեղադրանքի տիրույթից տեղափոխել դեպի հանրային մեղադրանք: Նախագծով ևս մեկ կարևոր հարց ենք լուծում, «գողություն» հասկացությունը ձևակերպում ենք այնպես, որպեսզի զգալի չափը պարտադիր հատկանիշ չլինի՝ արարքը գողություն որակելու համար»,- ասաց Վարդապետյանը:
Ներկայում Քրեական օրենսգրքում ձևակերպումն այնպիսին է, որ գողությունն ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է զգալի չափերով: Փոխնախարարը նշեց, որ արարքը չի կարող որակվել ծանրացնող հանգամանքներում կատարված, օրինակ, բնակարան մուտք գործելով կատարված, եթե արարքում առկա չեն հասարակ հանցակազմի հատկանիշները:
«Եվ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձը մուտք է գործում բնակարան և իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողանում հափշտակել զգալի չափի գումար՝ 30 հազար դրամի հասնող գումար, ապա արարքը չի կարող որակվել որպես ծանրացնող հանգամանքներում կատարված գողություն: Մեր կողմից առաջարկվող նախագիծն այս խնդիրը լուծում է»,-ասաց փոխնախարարը:
Նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր բովանդակությամբ՝ գողություն է համարվում ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը: Առաջարկում են լրացնել նաև՝անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես նաև գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կողմից կրվող հագուստից, այդ թվում գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից:
Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաև կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...