Ամուլսարի հանքի չշահագործման առումով Հայաստանը վարկանիշի կորուստ կունենա. Փաշինյան
Ամուլսարի հանքի չշահագործման առումով դրամի վրա ազդեցության որևէ ռիսկ չկա։ Այսօր Վանաձորում հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ չշահագործման դեպքում խնդիրներ կառաջանան ՀՀ վարկանիշի հետ։
«ՀՀ ռեպուտացիոն ռիսկերի խնդրի առաջ կկանգնի, որ շղթայական խնդիրեր կարող են առաջացնել։ Բայց մյուս կողմից, եթե ՀՀ-ն գնա ճշմարտության հետևից մինչև վերջ, որը կպարզի, որ այդ հանքը չի կարող շահագործվել մեր օրենքների, բնապահպանական նորմերի տեսանկյունից, այդ դեպքում ՀՀ ոչ մի ռեպուտացիոն ռիսկ չի կրի, որովհետև ՀՀ բոլոր առումներով կապացուցի, որ մինչև վերջ բոլոր նրբություններով եղել է ճիշտ՝ ՀՀ և միջազգային օրենքներին համապատասխան»,- ասաց նա՝ հավելելով, որ շահագործման պարագայում էլ կարող է տնտեսական օգուտներ բերել։
Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ անկախ նրանից` Ամուլսարը կշահագործվի, թե ոչ, միևնույն է ՀՀ տնտեսական կանխատեսումները բավականին լավ են:
«Մենք խնդիրն ենք դրել և 8-9 % տնտեսական աճ ապահովել։ 18-19 թթ․ անցումային էր, թեպետ այսօրվա տնտեսության վիճական անցումային փուլի մասին խոսելու հիմք չի տալիս։ Հստակ արձանագրել եմ, որ տնտեսությունը մեր ուղերձներն ընկալել է, և դրա շրջանակում տեղի են ունենում զարգացումներ։ Պետք է կապիտալ ծախսերն անենք մաքսիմալ էֆեկտիվ, որպեսզի դրանց մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտը մեծ լինի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում․ Վ․ Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշ...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...