«Հրապարակ». Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակի բոլոր քոմենթները առանց բացառության
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր ընթերցողներից ոմանք հետաքրքրվում են, թե Նիկոլ Փաշինյանը իր ստատուսների ու լայվերի տակ տեղադրվող քոմենթներին հետեւո՞ւմ է, կարդո՞ւմ է, եթե կարդում է՝ ինչու չի արձագանքում։
Մենք մի փոքրիկ հետաքննություն արեցինք ՔՊ-ական եւ Իմքայլական շրջանակներում եւ փորձեցինք գտնել այս հարցի պատասխանը։
Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակ դրված բոլոր քոմենթներն՝ առանց բացառության։ Ոչ միայն քոմենթներն է կարդում, այլեւ եթե որեւէ գրառում իրեն հետաքրքրում է, ապա մտնում է այդ մարդու պրոֆիլը, անգամ նրա ընկերների շրջանակն է ուսումնասիրում։ Բացի այն, որ անընդհատ հետեւում է իր գրառումների արձագանքներին, թիմակիցներն էլ ողջ օրը նրան են ուղարկում տարբեր սքրին-շոթեր՝ ֆեյսբուքում, համացանցում իրենց վերաբերող տարբեր հարցերի մասին։
Ավելին՝ ողջ օրը համացանցին է հետեւում նաեւ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, ով անգամ կարեւոր հանդիպումների ժամանակ հեռախոսից չի կտրվում։
Եւ առհասարակ՝ նախարարներ, փոխնախարարներ, ԱԺ ղեկավարություն, պատգամավորներ, բոլորը «ապրում են» ֆեյսբուքում եւ իրենց թվում է, թե կյանքը սկսվում եւ ավարտվում է այս սոցցանցում, դրանից դուրս ոչինչ ու ոչ ոք չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...
Պետք է պարզել` ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը. վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի...