Ողորմելի եք և գարշահոտ․ Աշոտյանը՝ իր մասին մամուլում հրապարակված լուրերի վերաբերյալ
Այսօր մամուլում Նիկոլին սպասարկող զլմ-ներից մեկը իբր թե սենսացիա էր հրապարակել՝ «Աշոտյանի գործերը էնքան էլ վատ չեն, որ բիզնես կլասովա թռնում» թեմայով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Օրերս, իրոք, մեկնել էի Բրյուսել ԱԵՐՈՖԼՈՏԻ չվերթներով։ Ինչպես երևում է կցված էլեկտրոնային քաղվածքից՝ էկոնոմ դասի տոմսերով։
Միաժամանակ ունենալով AEROFLOT GOLD CARD՝ ավիաընկերության կողմից անվճար ստացել եմ տոմսի upgrade՝ տեղափոխվելով բիզնես դաս։
Այստեղ են ասել. «Летайте самолётами Аэрофлота»։
Իսկ Նիկոլի ծոցաջեբում ծվարած, պետբյուջեի հաշվին անպտուղ ֆռֆռացողներին և իմ քաղաքական քննադատությանը ի պատասխան քնած մարդու նկարներ հրապարակողներին մի բան կասեմ միայն. ողորմելի եք և գարշահոտ»,-գրել է Արմեն Աշոտյանը և կից ներկայացրել ինքնաթիռի տոմսերի լուսանկարներ։
Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ՀՀԿ փոխնախագահ, գիտության և կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Մոսկվայից Երևան էր վերադառնում ինքնաթիռի բիզնես դաս սրահում նստած:
Ըստ թերթի՝ դա վկայում է, որ ՀՀԿ-ի և Աշոտյանի ֆինանսական միջոցները իշխանափոխությունից հետո այնքան էլ չեն վատացել, որ նա իրեն նման շքեղություն է թույլ տալիս: Հրապարակմանը կից տեղադրված էր Արմեն Աշոտյանի՝ ինքնաթիռում, քնած վիճակում արված լուսանկարը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...