«Իրատես».Սեյրան Օհանյանը կասի, թե ովքեր են եղել նախկին իշխանության խառնակիչները
«Իրատես» թերթը գրում է. «Երեկ մեկնարկեց «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների» գործով առաջին դատական նիստը։ Սա բավական ուշագրավ դատավարություն է լինելու։ Դատարանում լսելու են նախկին բարձրաստիճան կարկառուն գործիչների, որոնցից ոմանք, ըստ մեր տեղեկությունների, պատրաստվում են բացահայտ խոսելու որոշ խնդիրների մասին։
Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր շրջապատում ասել է, որ հարմար առիթի դեպքում, օրինակ, դատարանում, ասելու է, թե նախկին իշխանության ղեկավարի մերձավոր շրջապատից ով է ժամանակին բացահայտ արշավ սկսել իր ընտանիքի դեմ, ովքեր են եղել նախկին իշխանության խառնակիչները։
Ի դեպ, եթե ականջալուր լինենք տիրաժավորվող լուրերին, միայն նա չէ, որ հետաքրքիր գաղտնազերծումներով է հանդես գալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվակռիվ ԱԺ միջանցքում
ԱԺ-ում րէերը չեն հանդարտվում: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության...
Դատարան մտան Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի...
Նիկոլ Փաշինյանի հեղափոխական երգը՝ SaveAmulsar-ի վերափոխմամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ի պաշտպանություն Ամուլսարի երթ է կազմակերպվել, որը սկսվել է ԱԺ-ի բակից: Ֆեյսբուքյան...
Եթե այս զինվորն ու դեպքը իրական են` ՊՆ-ն կպարգևատրի նրան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում...