
«Իրատես». Հետեւում ենք զարգացումներին. ՀՀԿ-ն դեռ չի շտապում

«Իրատես» թերթը գրում է. «Ի հեճուկս թեժ քաղաքական աշուն կանխատեսողների, ՀՀԿ-ում դեռ չեն շտապում քաղաքական ակտիվ գործողություններ ձեռնարկել։ «Իշխանը մտածում է»,- կասեր հայտնի ֆիլմի հերոսը։
Թե այդ մտածումների արգասիքն ինչպիսին ու երբ կլինի, ՀՀԿ-ից չեն շտապում գաղտնազերծել։ «Հետեւում ենք զարգացումներին»,-կարճ փոխանցեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը, հավելելով, որ առանց իրենց էլ իշխանությունը քանդվում է, իսկ հիասթափության ալիքը` մեծանում։
Վստահեցրին, որ ՀՀԿ-ն դեռ ռեսուրսները ճշգրտելու, հավաքագրելու, վերակազմավորվելու օրեր է ապրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում